Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ոչ մի դեպքում ԵՄ-ից բրեկզիտի հետաձգում չի խնդրի: Նա դեմ է նաև արտահերթ ընտրություններին, որոնց հնարավորությունը վաղուց է քննարկվում:
Մոսկվայում գնահատում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Իրանի պատժամիջոցները թուլացնելու ուղղությամբ Վաշինգտոնին համոզելու ջանքերը՝ սեպտեմբերի 2-ին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո:
2019-ի օգոստոսի 31-ին ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 65 տարեկան: Նրա գրասենյակը հայտարարեց, որ ստացել է և շարունակում է ստանալ շնորհավորանքներ։ Ծննդյան օրը հենց շնորհավորանքներ ստանալու համար է:
2019 թ. հուլիսի վերջին Հայաստանը խղճուկ տպավորություն է թողնում. ասենք թեկուզ այն, որ ուժեղ շոգի պայմաններում կառավարությունն իր անգործությամբ վտանգավոր վարակիչ հիվանդությունների օջախներ է ստեղծում։
ՈՒ պատկերացրեք, որ անձամբ կառուցում եք Նոյյան տապանը, որ դուք Նոյն եք ու պիտի փրկեք՝ ինչ համարում եք հավերժական: Բարեկամ, հարազատ, ծանոթ՝ հասկանալի է, վերցնում եք առանց մտածելու, թեև որոշ դեպքերում արժեր մտածել՝ ում փրկել, ում՝ ոչ:
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոուտսը Դոնալդ Թրամփի վարչակազմի հերթական հրաժարական տված անդամն է: Նրան կփոխարինի կոնգրեսմեն Ջոն Ռատկլիֆը: Դեն Քոուտսը պաշտոնավարեց երկուսուկես տարի:
ԲՌԻԿՍ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց Թեհրանին «համբերություն ու դիմացկունություն դրսևորել», հաստատելով, որ Իրանը «բարեխիղճ կատարում է Միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը և ՄԱԳԱՏԷ-ի հետ երաշխիքների համաձայնագիրը»:
Սկսենք լավ նորություններից: ԱՄՆ տնտեսության աճի տեմպերը երկրորդ կիսամյակում 2,1% են, որ բարձր է կանխատեսումներից: Տարեկան հաշվարկով ԱՄՆ տնտեսական աճը նվազագույնն է եղել՝ 1,3%, 2016-ի երկրորդ կիսամյակում՝ գլոբալ տնտեսության դանդաղեցման ու նավթի գնանկման պայմաններում: Հետագա տնտեսական աճը ավելի բարձր էր, քան սկզբում կանխատեսվում էր:
Մեծ Բրիտանիանի նոր վարչապետը պահանջում է ԵՄ-ից դուրս գալու նոր բանակցություններ: Ջոնսոնի խոսքով՝ Թերեզա Մեյի համաձայնագիրը անընդունելի է: Համայնքների պալատում իր առաջին ելույթում նա ընդգծեց, որ նախընտրում է բրեկզիտը համաձայնագրով, բայց պատրաստ է և կոշտ բրեկզիտի՝ առանց համաձայնագրի:
Կլիմայի տեսակետից՝ ներկան հասկանալու համար անցյալի ուսումնասիրությունը վճռորոշ նշանակություն ունի: Շնորհիվ աննախադեպ համակարգային վերլուծության՝ միջազգային հետազոտական խումբը պարզել է ջերմային տատանումները մոլորակի մասշտաբով 2000 տարվա կտրվածքով՝ գրում է Սիլվիա Բյուրնուֆը Le Monde-ում:
Սեպտեմբերի սկզբին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ առիթը բաց չթողեց ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Այն մեկնաբանվեց որպես նոր հաղորդակցական հարթակ, որը նպատակ ունի կապել Սև, Կասպից, Միջերկրական և Պարսից ծոցերի ենթակառուցվածքային ուղիները...